5,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արեւելյան մասում, տեղեկացրել է Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը (EMSC)։
Մինչ այդ տեղեկացվել էր 5,4 մագնիտուդի մասին, իսկ ավելի ուշ մագնիտուդը հասցվեց 5,7-ի։
Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով ժամը 07.11-ին, Մալաթիա քաղաքից 34 կիլոմետր հարավ-արեւելք։ Օջախը գտնվել է 46 կիլոմետր խորության վրա։
Ինչպես տեղեկացվել է EMSC-ի կայքում, երկրաշարժին հետեւել է եւս երկու հետցնցում՝ 4,2 եւ 3,3 մագնիտուդով։