Search
Close this search box.

Ձյան առատ տեղումներ, բուք, ցածր տեսանելիություն. Գագիկ Սուրենյանը ազգաբնակչությանը հորդորում է

Հայաստանի շրջանների զգալի մասում այսօր ձյուն կգա, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում՝ ինտենսիվ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ:

Երևանում այսօր սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Ցերեկային ժամերին կգրանցվի 3-5 աստիճան տաքություն, գիշերը` 1-3 աստիճան ցուրտ։

Please enter a valid URL