Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2921-ի, վիրավոր է 15834 քաղաքացի, հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով երկրի Արտակարգ իրավիճակների վարչությանը:
Իսկ սիրիական լրատվամիջոցները, նշելով երկրի առողջապահության նախարարության հաղորդագրությունը, տեղեկացնում են, որ երկրաշարժի հետևանքով մահացել է 1444 մարդ:
Հիշեցնենք, որ երկուշաբթի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում՝ այն լինելով ամենաուժեղը 1939 թվականից ի վեր, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: