Մամուլը մի քանի անգամ գրեց, որ ներկայումս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական Վահագն Հովակիմյանը օգտագործելով իշխանությունում ունեցած իր ազդեցությունը զորակոչային տարիքի իր երկու որդիներին էլ ազատել է զինվորական ծառայությունից:
Այդպես էլ որևէ լուրջ հիմնավորում չներկայացվեց, թե ինչ հիմքով են նրանք ազատվել զինվորական ծառայությունից, ինչը հիմնավոր կասկածներ է առաջացնում, որ այդ հիմքերը կեղծվել են: Մեր ունեցած տեղեկություններով` զինվորական ծառայությունից ազատվել է նաև Վահագն Հովակիմյանի եղբոր՝ Հայկ Հովակինմյանի որդին՝ Վահե Հովակիմյանը:
Ուշագրավն այստեղ այն է, որ ՔՊ-ական Վահագն Հովակիմյանի երկու որդիները և եղբոր որդին զինվորական ծառայության պետք է մեկնեին 2018 թվականից հետո, բայց մի ընտանիքից երեք զինվոր փաստացի բանակ չի զորակոչվել:
Ինչու է այս ամենը շատ կարևոր: Վահագն Հովակիմյանը զբաղեցնում է ԿԸՀ նախագահի պաշտոնը, և ի պաշտոնե պատասանատու է ապագայում կազմակերպվելիք ընտրությունների ազատության, արդարության և թափանցիկության համար: Արդյո՞ք Հովակիմյանը ներքաշված լինելով նման մասշտաբի մութ գործերի մեջ, կարող է շահագրգիռ լինել արդար ընտրությունների կազմակերպման մեջ: Միանշանակ՝ ոչ:
Որովհետև եթե պարզվի, որ արդար ընտրությունների դեպքում, Քաղաքացիական պայմանագիրը պարտվելու է, ինչը միանգամայն տրամաբանական է, Վահագն Հովակիմյանը կկորցնի ոչ միայն պաշտոնն ու դրանից բխող իշխանությունը, այլ նաև ինքն ու իր որդիները, եղբոր որդին կարող են հայտնվել քրեական հետապնդման տակ: Նոր իշխանությունները հաստատ կարող են բացահայտել այն հիմքերը, որոնցով այդ մարդիկ ազատվել են զինվորական ծառայությունից: Այնպես որ, Հովակիմյանը պետք է ամեն ինչ անի, որ կեղծի համապետական ընտրության արդյունքները և օգնի իրեն ու Փաշինյանին չկորցնել իշխանությունը:
Հավանաբար Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չի օգնել Վահագն Հովակիմյանին իր և եղբոր որդիներին ազատելու բանակային ծառայությունից, և հենց այնպես նրան չի նշանակել ԿԸՀ նախագահ: Փաշինյանը ևս գիտի, թե Հովակիմյանը որքան շահագրգիռ է նոր կեղծիքների գնալու հարցում, նախկինում կատարված կեղծիքները չբացահայտելու համար:
ArmLife.am