Երկուշաբթի օրը Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի, թուրքական հեռուստատեսության եթերում հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչության պետ Յունուս Սեզերը։
«Մահացած է համարվում 1498 մարդ։ Տուժել է 8533 մեր քաղաքացի»,- ասել է նա։
Նա նաեւ հավելել է, որ երեկ երեկոյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժի գրանցումից հետո տարածաշրջանում տեղի է ունեցել եւս 105 ստորգետնյա ցնցում։