Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնում ենք արյուն թափելու․ ահա թե ինչ են երգում ադրբեջանցիները՝ ցույց տալով գորշ գայլերի նշանը

Տեսանյութ-ապացույց «Թաթոյան» հիմնադրամ/-ի կողմից. Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները հայերին ուղղված ադրբեջանական երգով ցույց են տալիս իրենց իրական մտադրությունները
——
Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հունվարի 11-ին տեղադրել է մյուս «էկոակտիվիստ» գործակալների մասնակցությամբ տեսանյութ, որտեղ հայերին ուղղված ադրբեջանական երգով ցույց են տալիս իրենց իրական հայասպան մտադրությունները. ևս մեկ ապացույց, որ նրանք որևէ կապ չունեն շրջակա միջավայրի հետ:
Մասնավորապես, նրանք միասին երգում են մի երգ, որն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրություններով ուղղված է հայերին` սպանության ու արյուն թափելու կոչերով: Տեսանյութի վերջում էլ նա ցույց է տալիս «Գորշ գայլեր» ծայրահեղական ազգայնական ահաբեկչական կազմակերպության սիմվոլը:
Մենք պարզել ենք, որ այս երգը հատուկ գրվել է 2020 թվականի հուլիսին, այսինքն՝ 44-օրյա պատերազմից առաջ` որպես ադրբեջանական քարոզչական քաղաքականության մաս:
Երգի կրկներգի թարգմանությունն այսպիսին է.

Կյանք խլողներ ենք, գնում ենք սպանության
Մենք գնում ենք կյանք խլելու/սպանության
Գետնին մնացած մեր արյան համար արյուն թափելու ենք գնում
Գնում ենք արյուն թափելու
Կյանք խլողներ ենք, գնում ենք սպանության
Մենք գնում ենք կյանք խլելու/սպանության
Գետնին մնացած մեր արյան համար արյուն թափելու ենք գնում
Գնում ենք արյուն թափելու:

Այս օբյեկտիվ ապացույցը մեր նոր հատուկ զեկույցից է, որն ամփոփման փուլում է և բացահայտում է «էկոակտիվիստ» գործակալներին, թե ովքեր են նրանք իրականում: Նրանց են ոգեշնչում ադրբեջանական իշխանությունները հենց այս հանցավոր մտադրություններով:

Այս փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհը 2022թ. դեկտեմբերի 12-ից ապօրինի փակած, իրենց «էկոակտիվիստներ» հռչակած անձինք իրականում Ադրբեջանի կառավարության գործակալներ են, ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտումների քաղաքականության գործիք, հայատյաց մարդիկ:
Ի դեպ, այդ տեսանյութը ջնջել են տեղադրումից կարճ ժամանակ անց:

Տեսանյութը՝ այստեղ

Please enter a valid URL