«Սարսափելի նկարներ են մեզ հասնում Թուրքիայից և Սիրիայից աննախադեպ ուժգնությամբ երկրաշարժից հետո։ Այդ մասին Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ֆրանսիան պատրաստ է տեղում շտապ օգնություն ցուցաբերել բնակչությանը։ Մտքերով զոհվածների ընտանիքների հետ ենք»,-գրել է Ֆրանսիայի ղեկավարը։