Search
Close this search box.

Առաջին պատերազմում հերոսացած բոլորը կա´մ ծախված էին, կամ ծախվեցին․ Սամվել Բաբայանը, ով հերոս է եղել, հիմա քիրվայություն է քարոզում

Սամվել Բաբայանի երկար հարցազրուցը տխրահռչակ «Ազատությանը»` կարելի կլիներ հիմարաբանություն համարել, եթե այն լիներ զուտ և միայն հիմարություն: Բայց ցավոք, դա հիմարություն չէ: Արտահայտված բազում մտքերը դավաճանական են և արտաբերվում են ամենայն հավանականությամբ` հատուկ նպատակով: Եվ հավանաբար` հատուկ պատվերով:

Մարդը, որ իբր Առաջին պատերազմի հերոսներից էր, ղեկավարել էր Արցախի կորպուսը, որ կեղծորեն Պաշտպանության Բանակ էին անվանում` հիմա քիրվայություն է քարոզում և մի բան, որ շատ նման է կոլաբորացիոնիզմի:

Այս պատերազմը միայն մեկ, միայն ու միայն մեկ դրական արդյունք է ապահովել. մերկացրել է բոլորին, ցույց տվել, որ ողջ մնացած Առաջին պատերազմում հերոսացած բոլորը, գրեթե բոլորը` գրեթե առանց բացառության` կա´մ ծախված էին, կամ ունակ էին ծախվելու և ծախվեցին:

Եվ հերոս են մնացել միայն զոհվածները կամ մի քանի մինչ Երկրորդ պատերազմ մեռացները:
Եվ չմնաց առաջին պատերազմից այսօր ողջ մնացած թերևս և գրեթե ոչ մի ենթադրյալ հերոս, որ իրականում հերոս լիներ կամ մնար: Ու հերոսները վերածվեցին սինլքորների, դավաճանների կամ լավագույն պարագայում` հայրենիքի չարչիների:

Այս պատերազմը ցույց տվեց, որ մեմք տիղմի ենք վերածվել, որ չունենք մտավորականություն, որ նախկինում կռված և դրանով անվանի դարձած լինելը` մեզանում երաշխիք է ողջ մնալու պարագայում մի օր ոչնչություն ինքնադառնալու, որ մենք հայրենիք վաճառողների խառնամբոխ ենք և որ եթե չլինի իրոք մի արդար և իմաստուն Պլատոնի Հանրապետության իմաստուն թագավոր-հովիվ, որ նաև դագանակով մեզ դեպի կանաչ մարգագետին կքշի` և այլևս զրոյից նոր ազգ կկերտի` մենք ինքնադատապարտված ենք սպանդանոցում մեր այս դարաշրջանի նվաստ ու ինքնապղծված գոյությունն ավարտելու:

Չկան հերոսներ, չկան մտավորականներ, չկա երկիր, չկա ժողովուրդ: Ոչինչ չկա: Կա միայն անամոթություն և միայն եզակիների մոտ`դրանից ամոթ:

Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL