Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

ՌԴ ԶՈւ«Հարավային» խմբավորումը Դոնեցկի ուղղությամբ մեկ օրում ոչնչացրել է ավելի քան 115 ուկրաինացի զինվորական և 9 միավոր տեխնիկա։ Տեղեկությունն այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Դոնեցկի ուղղությամբ հարձակողական գործողությունների ընթացքում «Հարավային» զորախմբի ստորաբաժանումները առավել շահեկան դիրքեր են զբաղեցրել։ Հրթիռային զորքերի և հրետանու կողմից ոչնչացվել են Ուկրաինայի զինված ուժերի ծովային հետևակի 110-րդ մեխանիզացված, 35-րդ և 36-րդ բրիգադների, ինչպես նաև տարածքային պաշտպանության 118-րդ բրիգադի կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սպորնոյե, Ավդեևկա և Կրասնոգորովկա բնակավայրերի շրջաններում», — նշել են նախարարությունում։

Գերատեսչությունից ավելացրել են, որ մեկ օրում ոչնչացվել է ավելի քան 115 ուկրաինացի զինծառայող, հետևակի երեք մարտական մեքենա, չորս ավտոմեքենա, ինչպես նաև Д-20 հաուբից և Д-30 հաուբից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Յասնոբրոդովկա և Պոբեդա բնակավայրերի շրջաններում:
Կուպյանսկի և Կրասնոլիմանյան ուղղություններով Կիևը մեկ օրում կորցրել է ավելի քան 150 մարդ։

ՌԴ ՊՆ-ից պարզաբանել են, որ Կրասնո-Լիմանի ուղղությամբ հրետանու կրակի ու «Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումների հաջող հարձակողական գործողությունների արդյունքում ջախջախվել են Ուկրաինայի զորքերի 25-րդ օդադեսանտային, 95-րդ դեսանտագրոհային բրիգադների և ուկրաինական ազգային գվարդիայի 27-րդ բրիգադի ստորաբաժանումները:

«Այս ուղղությամբ հակառակորդի կորուստները մեկ օրում կազմել են ավելի քան 120 ուկրաինացի զինծառայող, հետևակի մարտական մեքենա և երեք մարտական զրահապատ մեքենա», — նշել են պաշտպանության նախարարությունից:

Please enter a valid URL