Հանրության տարբեր շերտեր մշտապես հնչեցնում են այն հարցը, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը որևէ կերպ չի արձագանքում Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող իրադրաձություններին:
Ընդամենը մեկուկես տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը իր ձեռքը վերցրեց ընդդիմության առաջնորդի դրոշը և հայտարարեց, որ ինքն է փրկելու Հայաստանը Փաշինյանի իշխանությունից, որը Հայաստանը տանում է պարտության և ինքնաոչնչացման ճանապարհով:
Հասարակության ընդդիմադիր հատվածը հավատաց Քոչարյանին, գուցե նաև տեսանելի այլընտանքի բացակայության պատճառով: Հիմա նրան հավատացած և ձայն տված մարդիկ իրենց խաբված են զգում` տեսնելով, թե որքան անտարբեր է դարձել Քոչարյանը Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասով:
Քոչարյանի թիմակիցներն ասում են, որ նա հրաժարվում է ակտիվ քաղաքական պրոցեսներին ներգրավվելուց` համարելով, որ հասարակությունը անտարբեր է, և հնարավոր չէ մոբիլիզացնել մարդկանց: Նրանց ասածն այն է, որ Քոչարյանն էլ իր հերթին է հիասթափված հայ հասարակությունից, և տեսնելով Փաշինյանի կառավարման աղետաբեր հետևանքները, համակերպվել է այդ աղետի ու դրա աղբյուրի հետ, և չի ընդվզում նրա և իշխանության դեմ:
Սակայն ավելի հակված ենք մտածել, որ Քոչարյանը ինչ-որ համաձայնության է եկել Փաշինյանի իշխանության հետ. իշխանությունը դադարեցնում է Քոչարյանի դեմ քրեական հետապնդումները, նրա և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի բիզնես գործունեության նկատմամբ ոչ միայն խոչընդոտներ չեն ստեղծվում, այլ պետական պատվերներ և բյուջետային հատկացումներ են կատարվում, իսկ դրա դիմաց Քոչարյանը պարտավորվում է որևէ կերպ չմիջամտել քաղաքական պրոցեսներին, հրաժարվել ընդդիմության գործունեությունը համակարգելուց և ֆինանսավորելուց: Փոխշահավետ գործարք, որը կարող է բավարարել երկու կողմերին էլ:
Այսպիսով պետք է արձանագրենք, որ Քոչարյանը իրեն դուրս է դրել քաղաքական պրոցեսից. անկախ պատճառներից և հիմավորումներից:
Դավաճնություն է դա այն մարդկանց նկատմամբ, ովքեր հավատացել են նրան և ձայն են տվել, դա էլ նույնիսկ այս պահին կապ չունի: Պետք է ընդամենը արձանագրել այդ փաստը, և նրան հանգիստ թողնել. թող հանգիստ զբաղվի իր բիզնեսով և սեփական հարստության ավելացմամբ: Մի արձանագրում ևս՝ Քոչարյանը երբեք չի եղել առաջնորդ, ոչ նախագահ աշխատած ժամանակ. (նա երկու անգամ էլ նախագահ է դարձել ընտրությունները բռնի կեղծելու ճանապարհով), և ոչ էլ կեղծ ընդդիմադիրի կարգավիճակում:
ArmLife.am