ՀՀ նախագահ Խաչատուրյան Վահագն ասում է, որ «Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ համագործակցության խորացումը»:
Հանճարեղ մարդ է Խաչատուրյան Վահագնը: Եվ ահա, թե ինչու:
Ուրեմն, 2022թ հուլիսին Շրի Լանկայում զանգվածային ցույցեր էին: Երկրի նախագահը կնոջ և թիկնապահների հետ նստել էր Ан-32 ռազմական ինքնաթիռը և մեկնել Մալդիվներ, իսկ ցուցարարները ներխուժել էին նախագահական նստավայր և, ըստ օպերատիվ տվյալների, ճաշել էին այնտեղ, միզել էին լողավազանում, վերցրել էին առկա կանխիկ գումարը և գնացել իրենց գործերով:
Մալդիվները Հայաստանից հեռու են, ՀՀ Նախագահի նստավայրում լողավազան չկա, հայաստանցի ցուցարարները հիմնականում տանն են ճաշում, իսկ նախագահականի աշխատակիցները կանխիկ գումարն արտերկրում են պահում: Չեմ հասկանում, թե Խաչատուրյան Վահագնը որտեղ է ցանկանում մեզ գցել: Հենց այստեղ է դրսևորվում Խաչատուրյան Վահագնի հանճարը:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան