Search
Close this search box.

Թուրքական կողմը հայտնել է հայ-թուրքական սահմանին նոր անցակետեր բացելու նախապայմանը

Թուրքիան պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Նա հավելել է, որ այս հարցը կախված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումից։

«Եթե քաղաքական կայունություն ձեռք բերվի, Կարսում սահմանային անցումները կբացվեն։ Արդյունքում` երկկողմ առևտրաշրջանառությունը կավելանա», — նշել է նա:

Նախարարը հավել է , որ Թուրքիան պատրաստ է սեղմ ժամկետներում վերականգնել բոլոր ենթակառուցվածքները և հայ-թուրքական սահմանին նոր անցակետեր բացել։

Please enter a valid URL