Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Մխչյան-Երևան ավտոճանապարհի՝ մոտ 20 կմ-անոց հատվածում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը սպասարկող ճանշինականների անգործության հետևանքով ավտովթարներ են տեղի ունեցել։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Տեղում միայն աշխատում են օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարների հիմնական պատճառը ճանապարհը սպասարկող ճանշինի ոչ սրտացավ մոտեցումն է, քանի որ մերկասառույցով ճանապարհը չի մշակվել աղ ու ավազով։