Search
Close this search box.

Ի՞նչ եղանակ է կանխատեսվում փետրվարին

Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է 1-2 աստիճանով նորմայից բարձր։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։

Նշվում է, որ այս ամիս տեղումների քանակը նորմային մոտ կլինի` դրական շեղումով։

Իսկ, առհասարակ, ՀՀ տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կկազմի-5…-8°C, ինչը 1°C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանը բարձրանում է:

Երևանում 1885-2010թթ. ժամանակահատվածում 16 անգամ դիտվել են խիստ ցուրտ փետրվարներ, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է -8 աստիճան։ Իսկ բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Երևանում հասել է +20°C–ի (1955թ.), Կապանում` +26°C–ի (1955թ.):
Փետրվարին տեղումների քանակը հանրապետությունում կազմում է 41մմ, որը տարեկան նորմայի 7%-ն է:

Please enter a valid URL