Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Սարյան փողոցում

Սարյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհն արդեն մեկուսացվել է, հրշեջներն աշխատանքներ են կատարում այն վերջնականապես մարելու համար։ Տեղեկությունըդեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Հայտնել էինք, որ քիչ առաջ հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում` Սարյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ։
Տունը գտնվում է Լեոյի 8 հասցեում` Սարյան–Լեո փողոցների խաչմերուկում։

Տանտերը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ իրենք տանը չեն եղել, երբ հրդեհը բռնկվել է։
«Գործից եկա, դուռը բացեցի ու տեսա ծուխ–մուխ։ Միանգամից ԱԻՆ զանգեցի»,–ասաց կինը։

Կինը հայտնեց, որ տանն ապրում են ինքը, տղան և թոռը։ Ի դեպ, տունը ջեռուցվում էր վառարանով։
Ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան։

Please enter a valid URL