«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Առնվազն երկու շաբաթ մտքում ունեմ»,- «Առավոտի» հարցին՝ որքա՞ն ժամանակում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշում կկայացնի Հայաստանի՝ հրատապ միջոցի վերաբերյալ պահանջի հարցով, այսպես պատասխանեց փաստաբան Սիրանույշ
Սահակյանը։
Նա նշեց՝ քանի որ հարցն առնչվում է հրատապ, անհապաղ միջոցի կիրառմանը, որպես կանոն դատարանն ավելի սեղմ ժամկետներում է որոշում կայացնում ու մանրամասնեց.
«Անգամ այդ պայմաններում որպես կանոն այն կարող է 1-2 շաբաթից մինչեւ երկու ամիս
տեւել։ Հաշվի առնելով, որ դատարանն անհապաղ միջոցի հարց քննարկել է, եւ սա ընթացող գործի շրջանակում նոր անհապաղ միջոցի խնդրանք է, ենթադրում եմ՝ հարաբերականորեն ավելի կարճ ժամկետներում դատարանը հնարավորություն կունենա որոշում կայացնել»։
Հետաքրքրվեցինք՝ եթե դատարանի կողմից Հայաստանի պահանջի բավարարման դեպքում էլ Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, ՄԱԿ-ի դատարանը ի՞նչ գործիքակազմ ունի
պարտադրելու Ադրբեջանին, կարո՞ղ է դիմել ՄԱԿ-ի ԱԽ, Սիրանույշ Սահակյանը պատասխանեց. «Այստեղ արդեն իսկ դատարանի հեղինակության եւ ակտիվության բնույթն է գործոն,
որի ուժով այս որոշումները կատարվում են։ Եթե պետությունն իրավաբանորեն խախտում է, պարտադիր որոշումը չի կատարում, խախտում է միջազգային իրավունքը, սա միջազգային
պատասխանատվություն առաջ բերում։ Մյուսը, որ դատարանը գործում է ՄԱԿ-ի հովանու ներքո, եւ դատարանի որոշումը չկատարելը սպառնալիք է հենց այս կառույցի հեղինակությանը։ ՄԱԿ-ի դատարանի կողմից մեր պահանջը բավարարելու պարագայում Ադրբեջանն իրավական պարտականություն է ունենալու ապաշրջափակել Լաչինի միջանցքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։