Search
Close this search box.

Գուրգեն Արսենյանը անակնկալի է բերել ՔՊ-ականներին․ ՔՊ-ում զարմացած են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ընդդիմությունը երեկ Լաչինի միջանցքի մասով խորհրդարանական լսումներ էր նախաձեռնել: Լսումներին մասնակցում էին ինչպես ընդդիմադիր պատգամավորները, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ: Ընդդիմության նախաձեռնած քննարկման ժամանակ իսկական անակնկալ էր ՔՊ-ական Գուրգեն Արսենյանի ներկայությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արսենյանի մասնակցությունը անակնկալ է եղել ոչ միայն ներկաների, այլ նաեւ սեփական թիմակիցների համար:

Արսենյանը ընդդիմության լսումներին մասնակցելու իր որոշումը չի քննարկել թիմակիցների հետ, միանձնյա որոշում է կայացրել: ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնեցին, որ թեեւ որեւէ մեկին արգելված չի եղել մասնակցել այդ լսումներին, բայց որեւէ մեկի մտքով անգամ չի անցել, որ իրենց թիմից ինչ-որ մեկը կարող է գնալ ու մասնակցել մի քննարկման, որտեղ հավաքված է հայկական քաղաքական դաշտի գրեթե ողջ ընդդիմադիր թեւը: ՔՊ-ականներից շատերն իրենց աշխատասենյակներում ուղիղ եթերով ընդդիմության քննարկմանը հետեւելիս են եղել, իրենց թիմակցին տեսել ու անակնկալի են եկել:

Գուրգեն Արսենյանը, թերեւս, որոշել է գնալ ու միայնակ իր «կռիվը տալ» ընդդիմադիրների հետ: Իսկական ֆուրոր էր ոչ միայն Արսենյանի մասնակցությունը, այլ նաեւ նրա ելույթը, որտեղ նա հերթական հակաարցախյան թեզը առաջ տարավ՝ հայտարարելով. «Մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն 120 հազար արցախցիների»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Please enter a valid URL