Ձերբակալվել է Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Աղասի Մաթևոսյանն ու նրա շրջապատից ևս երեք անձ։ Մեզ հասած տեղեկություններով, նրանք կասկածվում են զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկելու մեջ։ Այս մասին գրում է Aravot.am-ը` հղում տալով իր տեղեկություններին:
Զզբոսաշրջիկները իրենց կողոպուտի ենթարկելու բողոքով դիմել են փողոցում հսկողություն իրականացնող պարեկային ծառայության աշխատակիցներին, վերջիններս էլ ավագանու անդամին և ևս 3 հոգու բերման են ենթարկել Ախուրյանի ոստիկանություն։ Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը, որ զբոսաշրջիկների բողոքի հիման վրա պարեկային ծառայության աշխատակիցները Ախուրյանի ոստիկանություն բերման են ենթարկել 4 անձի։
Մեր տեղեկություններով, նրանք ձերբակալվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի որոշմամբ։
Նշենք, որ Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամը նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հորեղբոր որդին է։ Լրացուցիչ մանրամասներ կհայտնեք ՀՀ Քննչական կոմիտեից պարզաբանում ստանալուն պես։