Սիրելի՛ հայրենակիցներ,
Նուբարաշենի բանտում գտնվող Բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ:
Վ. Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով մեր անհնազանդության գործողությունները ժամանակավորապես դադարեցրել էինք Բերձորի միջանցքի շրջափակման և Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված:
Այս 50 և ավելի օրերի ընթացքում նրա առողջական վիճակում դրական դինամիկա չի նկատվել, Վարուժան Ավետիսյանի կյանքը Նուբարաշենի բանտում շարունակում է մնալ վտանգված:
Մեր պահանջը օրակարգում է. Վարուժան Ավետիսյանը պետք է տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց և գտնվի բժիշկական հսկողության տակ:
Ուստի հայտարարում ենք, որ առաջիկայում վերսկսելու ենք մեր բողոքի գործողություններն ու անահնազանդության ակցիաները՝ Վարուժան Ավետիսյանին շտապ հիվանդանոց տեղափոխելու պահանջով:
Բևեռի մամուլի ծառայություն
03.02.2023թ, Երևան