Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե «հատուկ ռազմական օպերացիան» շարունակվում է, քանի որ Ռուսաստանի նոր շրջանները սպառնալիքներից ոչ ամբողջությամբ են պաշտպանված:
«Դոնբասը դեռ ամբողջությամբ չէ պաշտպանված, ուստի, «հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է: Մենք պարտավոր ենք պաշտպանել այնտեղ ապրող մարդկանց: Այդ նպատակին ամբողջությամբ չենք հասել, դա դեռ պետք է անել»,- ասել է Պեսկովը` ավելացնելով` Ղրիմի անվտանգությունը հուսալիորեն է ապահովված: