Search
Close this search box.

Ի՞նչ է ասել Լավրովը, շնորհակալություն հայտնեք, որ ասել է՝ 7 շրջան, ոչ թե 12, տեսեք՝ Ադրբեջանում ոնց են դժգոհ նրա հայտարարությունից․ Հրանտ Բագրատյան

Վարչապետի արածները քաղաքական խուլիգանություններ են՝ Հայաստանի հաշվին հաճոյանալ Ադրբեջանին։ Ինչո՞ւ եք նեղանում Լավրովից, ի՞նչ է ասել Լավրովը, շնորհակալություն հայտնեք, որ ասել է՝ 7 շրջան, ոչ թե 12․ հլը կարդացեք, թե Ադրբեջանը ոնց է ոռնում այդ հայտարարության համար։

Այս մասին այսօր Լաչինի միջանցքի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանը տարիներ շարունակ «օկուպացրել» էր Ադրբեջանի յոթ շրջանը:

«Կամ եթե մի բան սխալ է ասել, չգիտի վերապահման մասին, վեր կացեք, ասեք՝ վերապահում կա։ Բայց դուք առանց վերապահումի հոկտեմբերի 6–ին հայտարարում եք, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Հիմա Հայաստանն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, Ադրբեջանն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, հիմա հարց է առաջանում՝ ռուս խաղաղապահն Արցախում ի՞նչ գործ ունի»,–ասաց Բագրատյանը։

Նրա խոսքով՝ ռուսի մոտ հարց է ծագում, թե այդ դեպքում ինքն Արցախում ի՞նչ անելիք ունի։ Ըստ նրա՝ Լավրովը հասկացնում է, որ բուն Արցախի տարածքի մասով իրենք խնդիր են տեսնում։

«Գուցե վաղն իրադարձություններն այլ կերպ ձևակերպվեն և մենք չտեսնենք դաշնակցի համապատասխան գործողությունները, բայց մենք չարած հանցանքի համար փնթփնթալու իրավունք չունենք։ Ի՞նչ է պետք անել․ կան մի քանի ելքեր, ամենասարսափելին այս պատմության մեջ ոչ թե Արցախն է, այլ Սյունիքը։ Եկեք հասկանանք սա, վաղը մեր բկին են չոքելու։ Առաջին, պետք է նախ չփոխել քաղաքականությա հունը՝ ՌԴ, Արևմուտք և այլն, երկրորդ՝ եթե ելք չունեք՝ դուրս եկեք նոյեմբերի 9–ի հայտարարությունից, երրորդ՝ ճանաչեք Արցախի անկախությունը, և ամենակարևորը՝ ժողովուրդ ջան, պետք է իշխանափոխություն լինի, կարող է մեր վիճակը շատ վատ է, բայց պետք է լինի իշխանափոխություն, այս մարդն ինչ ասում է՝ սուտ է։ Վատ է մեր գործերը եթե վիճակը չի փոխվում առաջիկա մի քանի ամսվա ընթացքում, լուրջ հիմքեր կան, որ Հայաստանը չի լինելու»։

Please enter a valid URL