Ինչքան երկարում է Բաքվում հայ գերիների տանջանքների, դիահերձարանում 2020թվականի պատերազմում զոհվածների մասունքների փտելու, Հայաստանի սահմանամերձ տարածքում ադրբեջանական զինուժի ամրանալու ժամանակը, Սուրմալուի շուկայի պայթյունի, Ազատ գյուղի կացարանում 15 զինվորների հրդեհից մահանալու և այլ ահասարսուռ դեպքեր են լինում,, աճում է գնաճը, աղքատներն ավելի են աղքատանում, այնքան ՔՊ-ական իշխանությունը պետական բյուջեից մեծ պարգեւավճարների, մեկ անձից հրատապ գնումների,, <<յուրայիններին>> հաղթող ճանաչող պետական տենդերների, ծառայողական թանկ ավտոմեքենաների գնման, նախարարությունների համար էլիտար զուգարանների կառուցման, Եվրոտեսիլի հեռարձակման, ամանորին Երեւանի հրապարակը շքեղ զարդարելու եւ այլ միջոցներով քերում է 11 միլիարդ դոլար վարկեր ունեցող, աղքատ Հայաստանի պետական բյուջեն, բարձրաստիճան ՔՊ-ականները մեծ առանձնատներ են գնում, սարքում , ավելացնում իրենց բիզնեսները։
Կոռուպցիայի եւ անարդարության դեմ պայքարի կարգախոսով իշխանության եկածներն իրենց չտեսությամբ ու ագահությամբ գերազանցում են նախկիններին։ Թող նայեն Սահակաշվիլու ողբալի վիճակը եւ տեսնեն իրենց <<պայծառ ապագան>> Սահակաշվիլին, բոլոր սխալներով հանդերձ, վերափոխեց, կառուցապատեց Վրաստանը, սրանք միայն քանդում են։ Ի դեպ, Սահակաշվիլուն ոչ -ոք չի կասկածում դավաճանության մեջ։
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից