Search
Close this search box.

Պուտինը պատրաստ է Ուկրաինայում հարյուր հազարավոր զոհեր տալ.The New York Times

Ուկրաինայում սպանված և վիրավորված ռուս զինվորականների թիվը մոտենում է 200 հազարի: Դա 8 անգամ գերազանցում է ամերիկյան կորուստները Աֆղանստանի պատերազմի երկու տասնամյակների ընթացքում, այս մասին գրում է Ամերիկյան «The New York Times»-ը` վկայակոչելով ամերիկյան և արևմտյան պաշտոնյաներին:

«Պատերազմն ընթանում է կռվի այն ձևով, որին երկիրը բախվեց երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ զոհվեց ավելի քան 8 մլն խորհրդային զինվոր։ Պուտինը պատրաստ է Ուկրաինայում հարյուր հազարավոր զոհեր տալ, թեև դա կարող է խաթարել նրա քաղաքական հենարանը»,-տեղեկացնում է թերթը։

Please enter a valid URL