Search
Close this search box.

Հայաստանն օկուպացրել էր Ադրբեջանի շրջանները. Լավրովն ամեն ինչ ասաց

Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ուղիներ փնտրել Կովկասում իրավիճակի հանդարտեցման վերաբերյալ, ՀԱՊԿ-ը նույնպես պատրաստ է օգնել։ Այդ մասին Կիսելյովի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով, Հայաստանը տասնյակ տարիներ օկուպացրել էր «Ադրբեջանի 7 շրջանները, իսկ ՀՀ նախկին իշխանությունները հրաժարվում էին ՌԴ միջնորդությունից՝ ցանկանալով պահել գրաված տարածքները, որոնք իրենց չէին պատկանում»։

«Այո՛, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը։ Հիմա և Հայաստանը, և Ադրբեջանը ԵՄ հետ ստորագրել են փաստաթուղթ, որ պատրաստ են խաղաղության համաձայնագիր կնքել՝ ըստ Ալմա-Աթայի փաստաթղթի, որոնց սահմանները անցնելու են ԽՍՀՄ սահմաններով։ Այստեղ իրավիճակը բազմաշերտ է: Որ ՀԱՊԿ-ը պատրաստել է փաստաթուղթ, շատ կարևոր առաջընթաց է, և եթե կողմերը հետաքրքրված են, այդ առաքելությունը կարող է 2-3 օրում կյանքի կոչվել»,-ընգդծել է Լավրովը։

Please enter a valid URL