Search
Close this search box.

Վրացական իշխանությունները Սաակաշվիլիին սպանելու ցանկություն ունեն. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վրացական իշխանություններին մեղադրել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին սպանելու ցանկության մեջ։ Այս մասին գրում է Говорит Москва-ն։

Ուկրաինայի նախագահը կարծում է, որ բանտում քաղաքական գործչին ամեն օր կտտանքների են ենթարկում։

Նա ընդգծել է, որ չի քննարկում Սաակաշվիլիի ձերբակալության պատճառները, սակայն մտահոգված է Ուկրաինայի քաղաքացու կալանքի պայմաններով։

Իր ավստրիացի գործընկեր Ալեքսանդր վան դեր Բելենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Զելենսկին ցույց է տվել Սաակաշվիլիի երկու լուսանկար, որոնք արվել են երեկ դատական ​​նիստում ունեցած ելույթի ժամանակ։

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն վիրավորական է անվանել Ուկրաինայի նախագահի մեղադրանքները։

«Եվրոպական և արևմտյան չափանիշները ենթադրում են, որ բոլոր հայտարարությունները, հատկապես բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարությունները, պետք է հիմնված լինեն ապացույցների վրա», — ասել է նա և հավելել, որ վրացական իշխանությունները միշտ փորձում են ձեռնպահ մնալ ուկրաինացի քաղաքական գործիչների գնահատականները մեկնաբանելուց:

Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել սահմանն ապօրինի հատելու համար։ Քաղաքական գործիչը բազմիցս հացադուլ է հայտարարել բանտում, կալանավորման ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է։ 2022 թվականի նոյեմբերին փաստաբան Շալվա Խաչապուրիձեն հայտնել էր, որ բժիշկները նախկին նախագահի մոտ հայտնաբերել են 36 հիվանդություն։ Ազատազրկման տարում նա նիհարել է 60 կգ։

Please enter a valid URL