Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի զինծառայողների ուղեկցությամբ հումանիտար բեռ է հասցվել Արցախ՝ այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ խաղաղապահները Գորիս-Ստեփանակերտ երթուղով հումանիտար բեռով ավտոմեքենաների շարասյուն են ուղեկցել դեպի Լեռնային Ղարաբաղ։
Նաև նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է բանակցություններն ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմեքենաների անխոչընդոտ երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ։