Հունվարի 29-ին, նախնական տվյալով զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ զինծառայողը տեղափոխվել է Երեւանի զինվորական կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել՝ բաց վիրահատության: