ուրջ 50 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ երթևեկելուն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերին Լարսով Ռուսաստանից Վրաստան ճանապարհը բեռնատարների համար մեկ գիշերով փակվել է։ Մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը վերականգնվել էր։
«Լարսով 2 ուղղությամբ երթևեկությունը թույլատրվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս պահին վրացական կողմից հերթում է գտնվում մոտ 130 բեռնատար (30-40-ը հայկական են), ռուսական կողմից` մոտ 70 բեռնատար կա (մոտ 20-ը` հայկական)»,– ասաց Հակոբյանը։
ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդը պարզաբանեց, որ նման իրավիճակում մի քանի կիլոմետրանոց հերթեր չեն լինի, իսկ բեռնատարները մի քանի ժամում կհատեն սահմանը։