Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները սուտ են: Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե Լաչինի միջանցքը բաց է։ Auroranews-ը հասկանալու համար՝ իսկապե՞ս՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արդեն բաց է և անցանելի, կապ հաստատեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ։
«Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ», — նշեց Բաբայանը։
Հիշեցնենք՝ արդեն 52-րդ օրն է, ինչ Լաչինի միջանցքը փակ է, իսկ ամբողջ Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ է։