«2023թ. հունվարի 29-ին զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից համածառայակցին ամրակցված ինքնաձիգը լիցքաթափելիս արձակված կրակոցից վերջինիս վիրավորում ստանալու դեպքի առթիվ ՀՀքննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասով դիրքի ավագի օգնականին ներկայացվել է մեղադրանք»։ Այս մասին հայտնում են ՔԿ֊ից։
ՔԿ֊ի փոխանցմամբ` վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։