Հայաստանի արժույթի շուկայում ռուբլին ամրապնդվել է դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ հունվարի 31-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,67 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն ավելացել է 0,08 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397.89 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը մնացել է անփոփոխ։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 420.75 դրամ է, գինն ավելացել է 0.53 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 435.31 դրամ միջին գնով, ինչը 0.48 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։ Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.02 դրամով և կազմել 5.44 դրամ։
Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.84 դրամ միջին գնով, հունվարի 30-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.03 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 474.56 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0.32 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ թանկացել է 0,39 դրամով՝ կազմելով 499,88 դրամ։