Վերջերս Բաքուն ուկրաինացի մի խումբ լրագրողների համար այց էր կազմակերպել հայկական օկուպացված տարածքներ։ Արդեն երեւի պարզ է, թե ինչպես են նրանց մշակել բառի քարոզչական եւ ֆինանսական իմաստներով, այնտեղ ուղեկցելուց առաջ։ Արդյունքը երկար սպասեցնել չի տվել։ Մասնավորապես, ՈՒՆԻԱՆ-ը հրապարակել է այդ խմբում եղած լրագրողներից մեկի ծավալուն ռեպորտաժը։ Դրա բովանդակությանը մանրամասն անդրադառնալու իմաստ չկա՝ Բաքվի հանրածանոթ թրիքաբույր քարոզչությունն է հայերի կողմից «Ադրբեջանի տարածքներն օկուպացնելու եւ հետեւանքների, դրանց ազատագրման, այդ հողերում կյանքը վերադարձնելու», Երեւանի նահանգի ու ՀՀ այլ շրջանների հանդեպ Բաքվի հավակնությունների եւ այլնի մասին։
Ուշադրության արժանի է ուկրաինական զլմ-ներում խոր ներդրված նարատիվը՝ «Ադրբեջանը եւ Ուկրաինան բախտակիցներ են, դժբախտության եղբայրներ, երկուսն էլ՝ Ռուսաստանի կայսերական քաղաքականության զոհ»։ Ընդ որում, «Ադրբեջանի» դեմ Ռուսաստանը գործում էր Հայաստանի ձեռքով։ Հասկանալի է, թե որտեղից է գալիս այս թեզը՝ Բաքուն այդպիսով փորձում է նենգափոխել իրողությունները։ Նույն ծիրի մեջ են հրեա ծագումով ռուսական այսպես կոչված «լիբերալ-հակապուտինյան» քարոզիչները, որոնք ակնհայտորեն ուղղորդվում են ռուսական հատուկ ծառայություններից։ Այս քարոզչության խնդիրներին ու նպատակներին անդրադարձել ենք բազմիցս։
«Ադրբեջանը» ռուսական հարյուրամյա նախագիծ է՝ ընդդեմ Հայաստանի եւ Իրանի։ Թե ցապար ցեղերի «պետության», թե հենց այդ ցեղերի «ադրբեջանցի» անունը որոշվել է Ռուսաստանում։ Մոսկվան մերձկասպյան արեւմուտքում հետեւողականորեն բնաջնջել ու տեղահանել է հայ եւ մյուս բնիկներին, ցապար ցեղերի համար «պետություն» կերտելով Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա եւ այն աշխարհում ճանաչել տալու ջանքերով։
Հայաստանի դեմ 2020-ի աշնանից շարունակվող ռուս-թուրքական արշավի եւ ՀՀ տարածքների օկուպացիայի նպատակներից մեկը նաեւ Ռուսաստան-Թուրքիան ցամաքային ուղիղ կապի հաստատումն է։ Մոսկվան «Ադրբեջանի» ու Թուրքիայի հետ կառուցում է էներգակիրների վաճառքի ու պատժամիջոցների տակ հայտնված սարքավորումների ու տեխնոլոգիաների մատակարարման գորշ սխեմաներ, որոնց վերաբերյալ բազմաթիվ հետաքննական հոդվածներ կան համաշխարհային մամուլում։ Դա Ռուսաստանին հնարավորություն է տալիս ստանալ անհրաժեշտ եկամուտներ ու տեխնոլոգիաներ՝ ռազմարդյունաբերական համալիրն աշխատեցնելու եւ Ուկրաինան ավերելու, ուկրաինացի ժողովրդին ոչնչացնելու համար։
Ահա թե ինչին են լծված հակահայ ֆրոնտի ուկրաինացի քարոզիչները, այսպես կոչված «Ադրբեջանի» միջազգային ճանաչման ռուսական ծրագրի ծիրում։ Դրա գլխավոր դերակատարը Հայաստանի իշխանությունն է։ Զուր չէ, որ այս շրջանակներն ընդգծում են Նիկոլ Փաշինյանի «անուրանալի դերը հայերի անխուսափելի վախճանը պատշաճ, առանց ազգային հակահարված թույլ տալու կառավարելու» հարցում։