«Ռուսական հրամանատարությունը, ամենայն հավանականությամբ, կմշակի առաջխաղացման նոր ուղղություն դեպի Դոնեցկի մարզի ուկրաինական վերահսկողության տակ գտնվող շրջաններ, որպեսզի շեղի ուկրաինական ուժեր ուշադրությունը Բախմուտի հատվածից»:
Այդ մասին տեղեկությունը տարածել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզական ծառայությունը։
Հետախույզները նշում են, որ վերջին երեք օրվա ընթացքում Ռուսաստանը Պավլովկա և Ուգլեդար քաղաքների շուրջ իր հարձակումներն ավելի ինտենսիվ ու թիրախային է դարձրել։
Հետախուզական ծառայությունը հայտնել է, որ 2022 թվականի նոյեմբերին Ռուսաստանը 155-րդ ծովային բրիգադի միջոցով անհաջող գրոհել է Դոնեցկից 50 կմ հարավ-արևմուտք գտնվող բնակավայրերը:
«Իրատեսական հնարավորություն կա, որ Ռուսաստանը կշարունակի տեղական հաջողությունների հասնել այս ոլորտում: Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ Ռուսաստանը բավարար քանակով պահեստային զորքեր ունենա այդ տարածքում՝ զգալի օպերատիվ բեկման հասնելու համար»,-ասվում է բրիտանական հետախուզության հաղորդագրության մեջ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/c5fdee535bfa22176f510867e64b79e5
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»