Search
Close this search box.

Վաշտի կացարանում բռնկված հրդեհից հետո լրագրողներին հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19–ին բռնկված հրդեհի առթիվ հարցազրույց տված դասակի հրամանատարը կարճ ժամանակ անց ազատվել է աշխատանքից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։

Բաբայանը հայտնեց, որ դասակի հրամանատարը հրդեհի առթիվ հարուցված վարույթի շրջանակում հարցաքննվել է որպես վկա։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Please enter a valid URL