Search
Close this search box.

Մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 90-ի

Պակիստանի հյուսիսարեւմտյան Փեշավար քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 90 մարդու, տեղեկացրել է Radio Pakistan ռադիոկայանը։

«Փեշավարում պայթյունի զոհերի թիվը հասել է 90-ի, փրկարարական գործողությունը շարունակվում է, փորձում են մաքրել քանդված մզկիթի փլատակները»,- տեղեկացրել է ռադիոկայանը։

Ոստիկանության տվյալներով, որոնք վկայակոչում է Radio Pakistan-ը, ավելի քան 200 տուժած տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից մոտ 100 հոգի բուժօգնություն է ստանում, մյուսները դուրս են գրվել։

News պարբերականը տեղեկացրել է, որ արդեն հերձվել է 40 մահացած, որոնց մարմինները հանձնվել են ընտանիքներին։

Մզկիթում պայթյունը տեղի էր ունեցել երկուշաբթի օրը, տեղի ժամանակով ժամը 13.40-ին մոտ, աղոթքի ժամանակ։ Ականատեսների խոսքով՝ մզկիթում ավելի քան 100 մարդ կար, մեծամասնությունը՝ ոստիկանության, բանակի եւ սակրավորների ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Պայթյունի հետեւանքով մզկիթի մի մասը եւ տանիքը փլուզվել են։

Please enter a valid URL