Search
Close this search box.

Արման Ծառուկյանը 100 հազար դոլար է պահանջում Իսմագուլովի հետ երկրորդ մենամարտի համար

Խառը մենամարտերի UFC մարտիկ, ռուսաստանցի Արման Ծառուկյանը Դամիր Իսմագուլովի հետ երկրորդ մենամարտի մարզական նպատակահարմարություն չի տեսնում, միայն ֆինանսական։ Ազգությամբ ղազախ ռուսաստանցի Իսմագուլովը պատրաստ է վերսկսել կարիերան, եթե Ծառուկյանը համաձայնի եւս մեկ մենամարտի իր հետ։

«100 հազար դրեք սեղանին, եւ ես գործի մեջ եմ։ Քեզ հետ մենամարտը ինձ ոչինչ չի տալիս, գումարից բացի»,- գրել է Ծառուկյանը սոցիալական ցանցերում։

Առաջին մենամարտում Ծառուկյանը 2022թ․ դեկտեմբերին հաղթել էր Իսմագուլովին մրցավարների միաձայն որոշմամբ։

Please enter a valid URL