ԲԴԽ ներկայացրած առաջարկությամբ` Մնացական Մարտիրոսյանը նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ՝ 3 տարի ժամկետով:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի ԲԴԽ-8-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a72ea04243f4601370f7d0ec6cef1ad3
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»