Ի՞նչ է իրականում ցանկանում անել Մակրոնը.
Ֆիգարո ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին, ճանապարհորդական գրող Սիլվեն Տեսոնին, արձակագիր և փիլիսոփա Պասկալ Բրուկներին, գրող-թղթակից Օլիվյե Վեբերին, ՖԻՖԱ հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջորկաեֆին հունվարի 23-ին ընդունել է նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ֆիգարո» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին, նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո, ուղիղ եթերում, լրագրողի հետ հարց ու պատասխանի ժամանակ, ամփոփում է՝ ինչպես այդ հադիպման որոշ մանրամասներ, այնպես էլ Հայաստանում և շրջափակված Արցախում տիրող իրավիճակը, որը Բյուիսոնին անձամբ ներկայացրել է նախագահ Մակրոնին։
Հարց․ Օրեր առաջ դուք հանդիպեցիք նախագահ Մակրոնին և խոսեցիք Հայաստանի ու Արցախի մասին․ Խնդրում եմ պատմեք Արցախի մասին․ ի՞նչ վիճակ է այնտեղ, ի՞նչ գիտեք։
Պատասխան․ Արցախը հայերով բնակեցված տարածք է․ դեռ միջնադարից այդ տարածքը Արցախ անվանումն է կրել, այսօր այնտեղ 120․000 հայ է ապրում։ 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմից, ադրբեջանական ճնշումներից ու հարձակումներից հետո մոտ 30․000 մարդ հեռացել է Արցախից։
Ադրբեջանը կեղծ հայտարարություն է տարածում, թե Արցախը իրենց է պատականում, այնինչ մենք գիտենք, որ 1921 թվականին, Ստալինի որոշմամբ, հայերով բնակեցված Արցախը բռնակցվել է Ադրբեջանին, և միջնադարից եկած Արցախ հայկական անվանումը բռնակցելուց հետո ադրբեջանցիները Ղարաբաղ են կոչել։
1921 թվականից հետո Ադրբեջանը միշտ էլ փորձել է Արցախը զտի հայերից, դարձնի ադրբեջանական, բայց չի հաջողվել։
Արդեն երկու տարի է, որ Ադրբեջանը սարսափազդու քաղաքականություն է վարում Արցախի հայերի նկատմամբ․ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին իրենց բնապահպաններ հռչակած ցուցարները հավաքվել են Լաչինի միջանցքում ու ցույց են անում․ դա ադրբեջանական կառավարության կողմից ուղղորդված ցույց է, թե իբր այնտեղ ոսկու հանք կա, և ուզում են բանվորները դուրս գան ու չվնասեն բնությունը, այդպիսով փակելով Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը։
Արցախը 90 տոկոսով տնտեսապես կախված է Հայաստանից, արդեն 44 օրից ավել է, որ փակ է այդ ճանապարհը՝ փող չկա, սնունդ չկա, դեղ, հոսանք չկա, գազը, որ Հայաստանից է մտնում Արցախ, Ադրբեջանը փակել է, այսինքն Ադրբեջանը ամբողջովին բլոկադայի է ենթարկել Արցախը։
Հարց․ էմանուել Մակրոնի հետ հանդիպումը ի՞նչ նպատակով էր և ի՞նչ հարցեր եք քննարկել։
Պատասխան․ Արդեն երկու տարի է, որ ես և Սիլվեն Տեսոնը դարձել ենք հայերի խոսնակը, հայերի խոսքը Եվրոպային հասցնող միջնորդ ենք դարձել, քանի որ հայերը նոր ցեղասպանության առաջ են կանգնած, թուրք և ադրբեջանական էլիտան Ալիևի և Էրդողանի գլխավորությամբ ուզում են իրականացնել հայերի բնաջնջման ծրագիրը, արցախյան տարածաշրջանը ազատել հայերից ինչպես իրենք են ասում՝ շների պես վռնդենք այստեղից հայերին։
Այսօրվա դրությամբ Ալիևի և Էրդողանի օրակարգում միայն Արցախը չէ, հայերի բնաջնջման նոր էտապ է սկսվում ․ Արցախից անցնելու են Զանգեզուր, Սյունիք։
Հարց․ Այսինքն ուզում եք ասել հայերին էթնիկական բնաջնջման վտանգ է սպառնում։
Պատասխան․ Այո, հայերին էթնիկական բնաջնջման վտանգ է սպառնում, որովհետև Էրդողանի և Ալիևի խոսքով հայերը համարվում են մեծ բիծ իրենց համար, նրանց պետք է մաքրել։
Ինչպես գիտեք Ֆրանսիայից հասարակական ու քաղաքական տարբեր գործիչներ բազմիցս գնացել են Հայաստան՝ փորձելով Հայաստան Ադրբեջան հարաբերություններում ազդեցություն ունենալ, դրական դինամիկա հաղորդել, բայց ոչինչ չի փոխվել։ Դրա համար ես, Սիլվեն Տեսոնը, մեզ հետ էր նաև ազգությամբ հայ Յուրի Ջորկաեֆը , ում շատ հարգում է Ֆրանսիայի նախագահը,և էլի ուրշներ որոշեցինք հանդիպել Մակրոնի հետ։
Նախագահ Մակրոնը կարող է կարևոր դեր խաղալ Արցախի բլոկադայի կարգավորման գործում․ նա մեկ ժամից ավել տրամադրեց մեզ։ Մենք հարցեր ուղղեցինք նախագահին։
ԴԵռ Պրահայի հանդիպման ժամանակ էր քննարկվել Շառլ Միշելի առաջարկությունը՝ դիտորդներ ուղարկել Հայաստան․ Մակրոնի հետ հանդիպմանը խնդրեցինք արագացնել այդ գործընթացը և ԵՄ դիտորդներ ուղարկել Հայաստան և Արցախ, որպեսզի Ադրբեջանը հստակ իմանա՝ եթե հարձակվում ու հարվածում է Հայաստանին ու Արցախին, նշանակում է, որ Ադրբեջանը հարվածում է Ֆրանսիային, քանի որ այնտեղ մեր դիտորդներն են նաև։ Մենք ամբողջովին սատարում ենք Հայաստանին, մեր դիրքորոշումը դա է։
Ժամանակին Միտերանը, Շառլ Դը Գոլը պաշտպանել են, թիկունք են կանգնել այն պետություններին, որոնք օգնության կարիք են ունեցել․ օրինակ ժամանակին Միտերանը կանգնեց Սարաևոյի ժողովրդի կողքին, ԱՄՆ-ում Քեբեկի անգլոֆոն ժողովրդին օգնելիս Շառլ Դը Գոլը ասել էր՝ կեցցե ազատ Քեբեկը, Ֆրանսիան ձեր թիկունքին է։ Այսօր Հայաստանի հետ մենք բարեկամ երկիր ենք, և մենք նախագահ Մակրոնից պահանջեցինք, ասելով՝ դարձեք այդ Ֆրանսիան Հայաստանի համար։
Արցախի բլոկադայի առաջին օրերին, Ֆրանսիայի մտավորականության 300 ներկայացուցիչ ստորագրավաք կազմակերպեց և իր բողոքի ձայնը բարձրացրեց Ադրբեջանի կազմակերպած այս շրջափակման դեմ, քննադատելով Ադրբեջանին իր դիրքորոշման համար, բայց ոչինչ չփոխվեց, բլոկադան շարունակվում, է և ցավոք Արցախի ժողովուրդը կտրված է աշխարհից, ոչ մի կենսական խնդիր չի լուծվում իրենց համար և մենք որոշեցինք գնալ Մակրոնի մոտ՝ բլոկադայից ու սովից այս մարդկանց ազատելու ելքեր գտնել։ Այդ հանդիպման մեկ ժամվա ընթացքում երևաց, որ նախագահ Մակրոնը շատ լավ ճանաչում է Արցախը իր քաղաքներով, ծանոթ է այնտեղ տիրող իրականությանը, և մեր նպատակը այն էր, որ նախագահ Մակրոնը Եվրոպական բոլոր երկրներին հասցնի այն փաստը, որ Ադրբեջանը ջիհադիստներ է օգտագործել Արցախի տարածքում՝ հայերի դեմ կռվում։ Այսօրվա դրությամբ Արցախի, Հայաստանի ու ողջ հայության համար մի հիմնական տեսակետ կա՝ Արցախը Հայաստան է ու վերջ։
Մենք Մակրոնին խնդրեցինք ու առաջարկեցինք քայլ անել, Արցախ ուղարկել մեծ քանակությամբ հումանիտար օգնություն, որովհետև սովի է մատնված մի ողջ ժողովուրդ։ Նախագահ Մակրոնը խոստացավ միջազգային կոնֆերանս հրավիրել Փարիզում, որպեսզի կարգավորեն և հումանիտար օգնությունը՝ սնունդ, դեղորայք հասցնեն Արցախ։
Հարց․ Դուք առաջարկել եք Մակրոնին գնալ Հայաստան։
Պատասխան․ Այո, մենք առաջարկել ենք նախագահին գնալ Հայաստան, և ինչու ոչ հումանիտար շարասյան ղեկավարը դառնալ․ Նախագահ Մակրոնը մեր առաջարկին ի պատասխան չի ասել այո, բայց և չի էլ ասել ոչ։ Մակրոնի ներկայությունը Հայաստանում կարծում եմ լուրջ ազդակ ու զգուշացում կլինի Ադրբեջանի համար։
Եվրոպական երկրներից միայն Մակրոնն է, որ փորձում է սատարել հայ ժողովրդին, մյուսները հանուն ադրբեջանական գազի՝ լռում են
Հարց․ Դուք ձեր թվիթերում նկարներ եք հրապարակել, ներկայացրեք այդ նկարների պատմությունը։
Պատասխան․ Առաջին նկարում մենք տեսնում ենք բազմաթիվ երեխաներ ու մեծահասակներ՝ հավաքված վառարանի շուրջը․ Արցախի երեխաներն են, արցախցիներ, որոնց հետ ես անընդհատ կապի մեջ եմ։ Այսօրվա դրությամբ սա է Արցախում իրականությունը՝ դպրոցները չեն աշխատում, ջեռուցում չկա, այս պահին Արցախում մինչև -30 աստիճան ցուրտ է, մայրաքաղաք Ստեփանակերտը ծովի մակերեսից 1500 մետր բարձրության վրա է գտնվում։ Արցախում այսօր մարդիկ՝ հարևաններով, երեխաներով մի տեղ եմ հավաքվում, ուր վառարան կա։ Այսպես է անցնում նրանց օրը՝ գազ չկա, հոսանքն էլ ժամով է լինում։ Արցախցին այսօր այս իրավիճակում է ապրում։
Գիտեք, երբ մենք խոսում ենք կոտորածի մասին, հիմնականում խոսում ենք հրեաների կոտորածի մասին, ընդունեցինք հրեաների կոտորածը, բայց մեկ դար ի վեր հայերի դեմ սկսված կոտորածը այսօր շարունակվում է, ու մենք լուռ ենք։
Տեսանյութը՝ այստեղ
Թարգմանությունը՝ Աիդա Օհանյանի
ArmLife.am