Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթում պայթյունից զոհվածների թիվը հասել է 25-ի, տուժածներինը՝ 120-ի, տեղեկացրել է Geo հեռուստաալիքը՝ հղում կատարելով պաշտոնյաներին։
Մինչ այդ տեղեկացվել էր 17 զոհվածի եւ 90 վիրավորի մասին։
«25 մարդ զոհվել, առնվազն 120 հոգի տուժել է մահապարտի հարձակման պատճառով»,- նշվել է հեռուստաալիքի հաղորդագրությունում։
Պայթյունը մզկիթում տեղի է ունեցել երկուշաբթի, ժամը 13.40-ին, աղոթքի ժամանակ։ Ականատեսների խոսքով՝ մզկիթում մոտ 120 մարդ կար, հավաքվածների մեծ մասը ոստիկանության, բանակի եւ սակրավորների ստորաբաժանումների ներկայացուցիչներ էին։ Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Պայթյունի հետեւանքով մզկիթի մի մասը քանդվել է, ականատեսները վկայել են տանիքի փլուզման մասին։