Search
Close this search box.

Իրավիճակը շատ ծանր է․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը, հեռուստաուղերձում, հայտարարել է, որ իր երկրին անհրաժեշտ է զենքի արագացված մատակարարում և նոր տեսակի զենք՝ ռուսական հարձակումներին դիմակայելու համար։
Նրա խոսքով՝ իրավիճակը Դոնեցկի շրջանի արևելյան հատվածում «շատ բարդ է»։

«Իրավիճակը շատ ծանր է. Բախմուտում, Ուգլեդարում և Դոնեցկի մարզի այլ շրջաններում։ Այնտեղ անընդհատ ռուսական հարձակումներ են», — ասել է Ուկրաինայի նախագահը։

«Ռուսաստանը ցանկանում է, որ պատերազմը ձգձգվի և հյուծի մեր ուժերը։ Ուստի մենք պետք է ժամանակը դարձնենք մեր զենքը։ Մենք պետք է արագացնենք իրադարձությունները, արագացնենք մատակարարումները և զենքի նոր հնարավորություններ բացենք Ուկրաինայի համար», — ասել է Զելենսկին՝ նաև շեշտելով՝ եթե Ռուսաստանին թույլ տան մասնակցել 2024-ի Օլիմպիական խաղերին Փարիզում, ապա դա հավասարազոր կլինի նրան, որ ահաբեկչությունը որոշ չափով ընդունելի է։

«Միջազգային օլիմպիական կոմիտեի՝ ռուս մարզիկներին Օլիմպիական խաղեր վերադարձնելու փորձերը, փորձեր են ամբողջ աշխարհին ասելու, որ ահաբեկչությունն ինչ-որ չափով ընդունելի է», — ասել է Զելենսկին իր ուղերձում։

Please enter a valid URL