ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը թվիթերյան էջում գրել է. «Խորապես մտահոգված ենք բռնությունների և վանդալիզմի վերջին գործողությունների կապակցությամբ՝ ուղղված Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատություններին, այդ թվում՝ Հայոց պատրիարքարանին և Հին քաղաքի հայ բնակիչներին»: