Հասկանալու համար, թե ինչ է կատարվում մեր հարևան պետությունում պետք է կարդալ աշխարհի առաջատար լրատվամիջոցների հաղորդագրությունները և փորձել համադրել դրանք:
Ցավոք, հայ հանրության համար այլևս «առաջատար լրատվամիջոցներ են» համարվում անհայտ ծագումնաբանություն ունեցող տելեգրամյան ալիքներն և անհասկանալի հոգեվիճակ ունեցող հեղինակները:
Գրեթե համոզված եմ, որ Հայաստանում, օրինակ՝ BBC-ին, CNN-ը, Al Jazeera-ն կամ ТАСС-ը, ֆեյսբուքյան կամ տելեգրամյան կասկածելի էջերի անհավասարակշիռ հեղինակների համեմատ, շատ ավելի քիչ են նայում և լսում:
Կարծում եմ, որ հենց դրանում է խնդիրը: Դրա հետևանքով է հասարակությունը դեգրադանում: Դե, իսկ արդյունքների մասին չխոսեմ՝ թերթեք ֆեյսբուքյան և տելեգրամյան նորությունները և ինքներդ ախտորոշեք:
Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից