Search
Close this search box.

Արզաքանցյանը հայտնել է, որ իրեն պարտքերի պատճառով սպառնացել են սպանել. ԶԼՄ

Երևանում բնակվող 57-ամյա Տիգրան Արզաքանցյանը ոստիկանությանը հայտնել է, որ իրեն սպանության սպառնալիքներ են հնչեցրել և պահանջել չվճարած պարտքեր։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Նշվում է, որ Արզաքանցյանը Փարիզ-Երևան չվերթով իր կնոջ հետ ժամանել է Հայաստան ու օդանավի մեջ իրենց է մոտեցել իր ծանոթ Ա․ Իկոնոմովը և իրեն հարցրել է, թե երբ է պատրաստվում տարիներ շարունակ չվճարած պարտքերը վերադարձնել։

Կայքի տեղեկություններով` Տ․ Արզաքանցյանը Range Rover զրահապատ ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին, կատարվածի մասին իր բողոքը գրել թղթին և հանձնել ոստիկաններին։

Ոստիկանները արդեն օդանավակայանում մոտեցել են Ա․ Իկոնոմովին և նրան հրավիրել գծային բաժին, որտեղ մի քանի ժամ մնալուց հետո նրան տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։

Քննիչի որոշմամբ Ա․ Իկոնոմովը բաց է թողնվել։

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում սպանության սպառնալիք հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 57-ամյա Արտաշես Իկոնոմովի նկատմամբ։

Կայքի տեղեկություններով` առաջիկա 1-2 օրվա ընթացքում պետք է առերեսում կատարվի Տ․ Արզաքանցյանի, նրա տիկնոջ՝ Ն․ Արզաքանցյանի և Ա․ Իկոնոմովի միջև։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ա Իկոնոմովը «Գլոբալ Դիջիթել Ֆայնենս» ՓԲԸ խորհրդի անդամ է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով իրավապահների մոտ կան կասկածներ որ Տ․ Արզաքանցյանը ոչ միայն գույներն է խտացնում այլ նա իրոք խոշոր չափի գումար է պարտք Ա․ Իկոնոմովվին և ոչ մի սպանության սպառնալիքներ էլ տեղի չեն ունեցել։

Please enter a valid URL