Search
Close this search box.

«Նույնիսկ նրանք ի վիճակի չեն վերացնել շրջափակումը». «t-online» պորտալը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Նրանք ուզում են տեսնել, թե ինչպես են մահանում հայերը: Լեռնային Ղարաբաղը, որը պաշտոնապես կոչվում է Արցախ, դե ֆակտո Հանրապետություն է և շրջապատված է Ադրբեջանով։ Արցախում ապրում են գրեթե բացառապես հայեր, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն մի քանի տասնամյակ է, ինչ հակամարտություն է մոլեգնում։ Այս մասին գրում է գերմանական «t-online» լրատվական պորտալը՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին:

«2020 թվականին Ադրբեջանը սկսեց արյունալի պատերազմ՝ փորձելով ամբողջությամբ գրավել տարածքը և վտարել հայերին։ Պատերազմը տևեց 44 օր, եղան բազմաթիվ պատերազմական հանցագործություններ և ավելի քան 6000 զոհ։ Այն ավարտվել է Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնագրով։

Այդ ժամանակից ի վեր Արցախում տեղակայված է 2000 ռուս զինվոր, որոնք պետք է ապահովեն հայերի անվտանգությունը որպես խաղաղապահ զորքեր։ Միայն այդ ռուսական զորքերն են այժմ հետ պահում ադրբեջանցիներին շրջափակման ժամանակ Արցախ ներխուժելուց։ Բայց նույնիսկ նրանք ի վիճակի չեն վերացնել շրջափակումը»,-նշում է գերմանական լրատվականը:

«Միջազգային փորձագետներն ու դիտորդները միահամուռ համոզված են, որ դրանք ոչ թե բնապահպան ակտիվիստներ են, այլ ադրբեջանական ավտորիտար ռեժիմի կողմնակիցներ։ Քաղաքացիական հագուստով «տասնյակ ցուցարարներ» արդեն ճանաչվել են որպես զինվորականներ եւ իշխանության ներկայացուցիչներ»,-ասվում է հոդվածում:

Please enter a valid URL