Search
Close this search box.

Կարևոր՝ թոշակառուների համար․ նոր փոփոխությունը փետրվարի 1-ից կսկսի գործել

2023 թ. փետրվարի 1-ից 1000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում նոր նշանակվող նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով, իսկ մինչեւ 1000 բնակիչ ունեցող համայնքների դեպքում` 2023 թ. հուլիսի 1-ից:

2022-ի դեկտեմբերի 7-ին «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել։

Արդեն հաստատված և նշանակված վճարվող ընտանեկան նպաստների դեպքում պարտադիր անկանխիկին անցման մեկնարկը քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում կտրվի հուլիսի 1-ից, իսկ մինչեւ 1000 բնակիչ ունեցողների դեպքում` 2024 թ. հունվարի 1-ից: 2024 թ. հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կունենան անկանխիկ վճարման ժամանակացուցային նույն ընթացակարգը:

Հաջորդ փոփոխությունները վերաբերում են կենսաթոշակների վճարմանը:

Նախկին կարգավորումներով անկանխիկի վճարման երկու տարբերակ էր գործում. վճարումն իրականացվում է բանկերի կողմից և «Հայփոստ»-ի էլեկտրոնային փողի հաշվի միջոցով, որը հիմնականում կանխիկացվում էր շահառուների կողմից:

2023 թ. փետրվարի 1-ից սոցիալական հաշվի հիման վրա բացված էլեկտրոնային փողի հաշվի միջոցով այլևս կանխիկացում հնարավոր չի լինելու իրականացնել, ուստի առաջարկվում է 2023 թ. փետրվարի 1-ից հետո «Հայփոստ»-ի էլեկտրոնային փողի հաշիվների գործարքները փոխանցել բանկերին, այսինքն` վճարումը կիրականացվի բանկային քարտի միջոցով:

Մինչև 2023 թ. փետրվարի 1-ը նշանակված բոլոր դիմումներն ու նպաստները կտրվեն անկանխիկ կամ կանխիկ եղանակով` ըստ նպաստառուի ցանկության, բայց դրանից հետո 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում, այդ թվում` քաղաքներում, գործընթացը կիրականացվի պարտադիր անկանխիկ եղանակով, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքների բնակիչները մինչև հուլիսի 1-ը կունենան կամավոր ընտրելու հնարավորություն:

Please enter a valid URL