Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Ինչպես է անօդաչու թռչող սարքերով հարձակման ենթարկվում Իրանը

Իրանի Սպահան քաղաքում գտնվող ռազմական գործարանը շաբաթ լույս կիրակի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել։

Իրանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ դրանք խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերից, զոհեր և վիրավորներ չկան, կայանին նույնպես մեծ վնաս չի հասցվել։ Իրանի իշխանություններին դեռ չի հաջողվել պարզել, թե որ երկրին կարող էին պատկանել անօդաչու սարքերը։

Իրանական լրատվամիջոցները հայտնում են նաև պայթյունների և հրդեհների մասին Թեհրանում, Թավրիզ և Դեզֆուլ քաղաքներում՝ ռազմավարական նշանակության վայրերում և նավթավերամշակման գործարաններում:

Հիշեցնենք՝ հուլիսին Իրանը հայտարարեց քուրդ դիվերսանտների խմբի ձերբակալության մասին, որոնք մտադիր էին պայթեցնել Սպահանում ռազմական համալիրը։ Նրանց մեղադրում էին Իսրայելի օգտին աշխատելու մեջ։

ArmLife.am

Please enter a valid URL