Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը։

Պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով Մարտակերտի (երկու երթուղով), Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։

Ապահովվել է Գորիս – Ստեփանակերտ երթուղիով մարդասիրական բեռներով ավտոշարասյան ուղեկցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Please enter a valid URL