ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրառումը. «Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առթիվ։
Մեր բանակն անցնում է ամենօրյա փորձությունների միջով։ Կարծես չի արվում ոչինչ, որ բանակը վերջապես ուղղի մեջքը։
Ուզում եմ հավատալ, որ այս իրավիճակը շտկվելու է, և Հայոց բանակը վերանվաճելու է Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորի դիրքերը»։