«Եռաբլուր» զինվորական պանթեոնում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին զոհված զինծառայողների ծնողները «դիմավորեցին» թուրք անվանելով:
NEWS.am-ի թղթակիցը «Եռաբլուրից» հաղորդում է, որ զոհված զինծառայողների ծնողները, որոնք հնարավորություն չունեն մոտենալու կառավարության անդամներին, հեռվից հռետորական հարցեր ու կոչեր ուղղեցին Սուրեն Պապիկյանին. «Պատմության դասատուից ի՞նչ պաշտպանության նախարար», «դուք թուրք եք, հայ չեք»:
Նշենք, որ արդեն կես ժամ է, որ կառավարության անդամները «Եռաբլուրում» սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այստեղ են նաեւ իշխող խմբակցության պատգամավորները:
Քիչ անց պանթեոնում կմեկնարկի բանակի օրվան նվիրված միջոցառումը, որը լրագրողների համար փակ է: Տարածքում թույլ չեն տալիս լրատվամիջոցներին աշխատել:
Նշենք, որ այստեղ են նաեւ զոհված զինծառայողների ծնողները, որոնք կանգնած են իրենց որդիների շիրիմների մոտ: Նրանք փորձելու են թույլ չտալ, որ պաշտոնյաները մոտենան իրենց որդիների շիրիմներին: