Համացանցում տարածվել է այսօր Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում իրականացրած անձի լուսանկարը։
Հիշեցնենք, որ Իրանի քաղաքացին, ում կինն ազգությամբ ադրբեջանցի է, այսօր վաղ առավոտյան իր երկու անչափահաս երեխաների հետ այցելել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն, ապա ինքնաձիգից կրակ բացել, ինչի հետևանքով զոհվել է դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության պետը։
Միջադեպի հետևանքով դեսպանատան ևս երկու աշխատակից վիրավորվել է։ Ավելի ուշ, ոստիկանությունը ձերբակալել է հարձակումն իրականացրած տղամարդուն։
Ներկայում շենքից տարհանվում են դեսպանատան աշխատակիցները։